Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2023թ. կշարունակի իրականացնել տարբեր տեսակի գյուղատնտեսական ծրագրեր։ Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 37 մլրդ 935 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 7-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշել է, որ 2022թ. այդ նպատակների համար հատկացվել է 31 մլրդ 905 մլն դրամ։ «2021թ. փաստացի ֆինանսավորումը կազմել է 24 մլրդ 170 մլն դրամ»,- տեղեկացրել է Խաչատրյանը։