Մենք փորձում ենք գտնել լուծումներ, ֆինսավորում կենսաբանական մաքրման կայաններ ստեղծելու համար, որոնք կօգնեն լուծել Սեւանի կանաչման խնդիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Այս տարի նախորդ տարվա համեմատ Սեւանի մակարդակը 13 սմ ցածր է: Այս տարի ոռոգման համար նախատեսված չափանաբաժինը չենք գերազանվել, ինչը ճնշումը քչացնում է: Կանաչելու գործընթացն էլ մի քանի գործոններով է պայմանավորված, այդ թվում՝ ցածր մակարդակը: Հուսանք՝ բնությունը բարեհաճ կլինի, եւ տեղումները շատ կլինեն: Հարակից շինությունների ապամոնտաժում եղել են, որոնք եւս աղտոտման են նպաստում, հաջորդ տարի ծավալուն աշխատանք կանենք»,- ասաց Սիմիդյանը:

Հակոբ Սիմիդյանը չբացառեց, որ «Լիդիան Արմենիան» կարող է սկսել Ամուլսարի շահագործումը:

«Ընկերությունն ունի շահագործման թույլտվություն, կարող է շահագործել: Ես կոնկրետ տեղեկություն չունեմ, որովհետեւ խոսք մասնավոր ընկերության մասին է»,- ասաց նա: