Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասեն հայտարարել է, որ Եվրամիությունում Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ բանակցությունները կառուցողական են ընթանում։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զասեի խոսքով, ժամկետներն ու մանրամասները դեռ որոշված չեն:

«Եվրամիությունում նման պատժամիջոցների փաթեթի շուրջ բանակցություններ են ընթանում։ Դրանք կառուցողական են։ Ես չեմ կարող այսօր հայտնել մանրամասների եւ ժամանակացույցի մասին»,- ասել է նա: