Շվեդիան եւ Ֆինլանդիան  ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ երկխոսության համատեքստում դեռ չեն կատարել Թուրքիայի բոլոր պայմանները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ  Չավուշօղլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը ։

«Երկու երկրներն էլ որոշակի քայլեր են ձեռնարկել, սակայն ընթացիկ փուլում դժվար է ասել, որ կատարել են իրենց պարտավորությունները։ Այդ քայլերը բավարար չեն»,-նրա խոսքը մեջբերում է Yeni Şafak-ը։ 

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ավելի վաղ Հելսինկիում տեղի է ունեցել եռակողմ նիստ՝ Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կողմից հունիսին ստորագրված հուշագրի պայմանների գործնական իրականացման վերաբերյալ: Հուշագիրը ենթադրում է մի շարք քայլեր, որոնք թույլ կտան երկու երկրներին հաշվի առնել Անկարայի պահանջները եւ միանալ դաշինքին։

«Այժմ նման նիստ տեղի կունենա Ստոկհոլմում։ Սա կլինի կարեւոր հանդիպում ապագա կոնկրետ քայլերի իրականացման տեսանկյունից»,-հավելել է նա։