ԵՏՄ-ում առեւտուրն արագացել է 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, վկայում են Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի տվյալները։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկի Telegram-ի ալիքը։

ԵՏՄ-ի հետ այդ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառությունն ավելացել է  13 տոկոսով։ Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը ԵՏՄ գործընկերների հետ առեւտուրն ավելացրել են 2,6 մլրդ դոլարով, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ ՝ 2,4 մլրդ դոլարով: Հայաստանը միության երկրների հետ առեւտուրն ավելացրել է 1,2 մլրդ դոլարով, Ղազախստանը եւ Ղրղըզստանը ՝ 0,7 մլրդ դոլարով:

Հայաստանի առեւտրի դինամիկայի մասին՝

Ռուսաստանը հիմնական ներդրումն է ունեցել ծավալների աճի մեջ (մոտ 40 տոկոս)։ ԴԵպի Ռուսաստան արտահանումն աճել է 0,5 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է եվրոպական մատակարարումների (պարենի, մեքենաների, սարքավորումների եւ այլն) փոխարինմամբ։ ԵՏՄ-ի դերը Հայաստանի արտաքին առեւտրում աճում է։

Ղազախստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին աճել է 2,6 անգամ, Բելառուսի հետ ՝ 2,4 անգամ, Ղրղըզստանի հետ ՝ 1,9 անգամ, Ռուսաստանի հետ ՝ 1,7 անգամ։