ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Թվիթերում գրել է ՆԱՏՕ-ի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը նորից մասնակցում են ուղիղ բանակցություններին։ ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը կարեւոր նշանակություն ունի Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման համար, եւ ողջունում է ԱՄՆ-ի ջանքերն այս ուղղությամբ»,- նշել է նա։