Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11-12-ը՝ Վիլնյուսում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11-12-ը՝ Վիլնյուսում»,- տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Լիտվայում կայանալիք հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։ Չկան նաեւ մանրամասներ այն մասին, թե հաջորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցները ինչ թեմաներ են քննարկելու։