Եգիպտոսում գործարկվել է Tax Free համակարգը օտարերկրյա զբոսաշրջիկների համար, հաղորդում է АТОР-ը։

Առայժմ ԱԱՀ-ն հնարավոր է վերադարձնել միայն մեկ օդանավակայանում՝ Շարմ էշ-Շեյխում ։

Ճանապարհորդներն իրենց գնումներից  ավելացված արժեքի հարկը կստատան, եթե երկրում նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցույմ 3 ամիսը, իսկ ծախսերի գումարը կազմում է առնվազն 1500 եգիպտական ֆունտ։

Խանութում համակարգի գործելու մասին կտեղեկացնի կամ մուտքի վրա փակցված համապատասխան նշանը կամ դրամարկղում նշված հայտարարությունը։ ԱԱՀ-ն ստանալու համար օդանավակայանում հարկավոր է ներկայացնել անձնագիր, անդորրագիրը եւ գնված իրը։

Պաշտոնապես գնումներից ԱԱՀ ստանալու հնարավորությունը նախկինում եւս եղել է Եգիպտոսում, սակայն բարդ սխեմայի պատճառով օտարերկրացիները դրանից գրեթե չեն օգտվել։