Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում պատրաստվում են օդանավակայաններից գործարկել էլեկտրական տաքսիներ՝ ուղղահայաց թռիչքով եւ վայրէջքով, հաղորդում է Arabian Business-ը։

Աբու Դաբիի օդանավակայանների վարչությունը ֆրանսիական Groupe ADP ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Ընկերությունը Փարիզում 3 օդանավակայաններ ունի։ Նրանք միասին մտադիր են զբաղվել ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի հնարավորությամբ էլեկտրական տրանսպորտային միջոցների ներուժի ուսումնասիրությամբ։

«Աբու Դաբիի օդանավակայանները եւ Groupe ADP-ն կմասնակցեն Աբու Դաբիում Advanced Air Mobility էլեկտրական տաքսիների վերգետնյա ենթակառուցվածքի համատեղ ծրագրմանը, նախագծմանը, զարգացմանը եւ շահագործմանը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ: Թռչող էլեկտրական տաքսիների շահագործման ժամկետները չեն նշվում։