Մոսկվայում նոյեմբերի 16-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կհանդիպի ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինի, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՀԱՊԿ քարտուղարությանը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը եւ ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը կքննարկեն երեք խոշորագույն տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների փոխգործակցությունը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում անվտանգության ոլորտի հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա ՀԱՊԿ, ՇՀԿ եւ ԱՊՀ բարձրագույն վարչական պաշտոնատար անձանց արդեն 10-րդ ոչ պաշտոնական հանդիպումն է։