Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին ՆԱՏՕ-ի արձագանքը ուղղակիորեն կախված կլինի ընկած հրթիռների պատկանելության մասին Վարշավայի հայտարարություններից՝ խոսքը ուկրաինական ՀՕՊ հրթիռների, թե ռուսական թեւավոր հրթիռների մասին է, ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում եվրոպական երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով, Բրյուսելը սպասում է Լեհաստանի դիմումին ՆԱՏՕ-ին՝ իր տարածքում երկու հրթիռների ընկնելու մասին հաղորդագրությունների հետ կապված խորհրդակցությունների խնդրանքով։

Ավելի վաղ լեհական լրատվամիջոցները հայտնել էին երկրի տարածքում երկու հրթիռի ընկնելու մասին, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել։