Լեհաստանը պահանջել է գումարել ՆԱՏՕ-ի Խորհուրդ՝ հիմնական պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ հղում կատարելով լեհ գործընկերոջը՝ Զբիգնեւ Ռաուին։

«Դաշինքի հիմնական պայմանագրի այս կետով նշվում է, որ եթե որեւէ անդամ պետություն իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիք է զգում, կարող է նախաձեռնել խորհրդակցություններ այլ անդամ պետությունների հետ՝ ՆԱՏՕ-ի շրջանակում»,- ասել է Սիյարտոն։

Նա ընդգծել է, որ պայմանագրի հինգերորդ հոդվածի կիրառման մասին խոսք չկա։

Նախօրեի երեկոյան լեհական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Լյուբլինյան վոյեվոդությունում, Ուկրաինայի հետ սահմանին, ընկել է երկու հրթիռ։ Արտակարգ դրության պատճառով զոհվել է երկու մարդ։