ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի առավոտյան Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ կանցկացնի Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ  նիստից հետո՝ Բրյուսելի ժամանակով մոտավորապես ժամը 12:30-ին, ելույթ կունենա լրագրողների առաջ,  ասվում է դաշինքի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Չորեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ կանցկացնի՝ երեկ Արեւելյան Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից քիչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետ կապված: Հանդիպումից հետո գլխավոր քարտուղարը մոտավորապես ժամը 12.30-ին ԶԼՄ-ի համար ճեպազրույց կանցկացնի»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ ՆԱՏՕ-ի խորհրդի նիստը կանցկացվի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով։