Գուանդուն նահանգում չինացի մաքսավորները գիտությանը անհայտ ուտիճ են հայտնաբերել։ Այն երկիր է ժամանել Հարավային Ամերիկայի Ֆրանսիական Գվիանայից փայտանյութի բեռի հետ միասին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Մաքսավորները հայտնաբերված միջատը հանձնել են գիտնականներին։ Չի նշվում, թե ողջ է եղել արդյոք կենդանին։ Կենսաբանները ԴՆԹ-ի անալիզ են կատարել եւ ուսումնասիրել են ուտիճի մորֆոլոգիական առանձնահատկությունները: Դրանք չեն համապատասխանել ոչ մի հայտնի արարածի:

Պարզվել է, որ միջատը նոր տեսակ է Latindia դասից։ Գիտնականներն իրենց եզրակացությունները հրապարակել են մոլեկուլյար կենսաբանության չինական ամսագրում: