Բորդեր-կոլին ինքն է վազել Անգլիայի ոստիկանական բաժանմունք այն բանից հետո, երբ մոլորվել է զբոսանքի ժամանակ, գրում է LADBible-ը։ Շունը հրավառության ձայներից վախեցած փախել է տիրոջից։

Ռոզի անունով տասնամյա շունը զբոսնելիս է եղել իր տիրոջ՝ Սթիվ Հարփերի հետ։ Կենդանին առանց վզափոկի է եղել, ուստի, երբ լսել է հրավառության բարձր ձայները, փախել է։ 68-ամյա բրիտանացին եւ նրա կինը մի քանի ժամ փնտրել են բորդեր-կոլիին, սակայն չեն կարողացել գտնել։

«Սթիվը շատ մտահոգվեց, նա կարծեց, թե կորցրել է Ռոզիին»,- ասել է կինը:

Սակայն Ռոզին ինքն է գտնվել, երբ եկել է տեղի ոստիկանական բաժանմունք։ Սպաների համար դժվար չի եղել գտնել շան տերերին ու կապվել նրանց հետ՝ ուրախ լուրը հայտնելու համար։ Դրանից հետո շունը վերադարձել է տուն, ինչի համար Սթիվն ու նրա կինը շատ ուրախ են։