Ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ մենք առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես 2018–ին, հիմա էլ մենք կարծում ենք, որ խոսակցության թիվ մեկ մասնակիցը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայությունը։  Եվ մենք հույս ունենք, և կարծես թե, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ Այն, որ մենք համաձայն ենք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայերի խնդիրների հասցեգրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ԼՂ հայության անվտանգության ու իրավունքների հարցը օրակարգից հանելուն»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ–ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա կնքել շրջանակային պայմանագիր․ «Պատրաստ եք շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»։