Խնայողությունները ճիշտ է պահել ազգային արժույթով։ Նոյեմբերի 17-ին Երեւան-Մինսկ-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Միջպետական ​​բանկի փոխնախագահ Իգոր Չումկովսկին։

Նա դա բացատրեց նրանով, որ դոլարի ու եվրոյի տոկոսադրույքները շատ ցածր են։

Նրա գնահատմամբ՝ կարելի է նաեւ պահպանողական ռազմավարություն որդեգրել եւ ներդրում կատարել ոսկու, ներդրումային մետաղադրամների մեջ։

«Բայց ես խորհուրդ չեմ տալիս ներդրումներ կատարել ոսկու ձուլակտորների մեջ, քանի որ դրանց իրացվելիությունը շատ խնդրահարույց է»,- ասաց նա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ասկար Ժապարկուլովն իր հերթին խորհուրդ  տվեց դիվերսիֆիկացնել խնայողությունները եւ դրանք պահել տարբեր արժույթներով։