2022 թվականի առաջին կիսամյակում ԵՏՄ-ում տնտեսական աճը կազմել է մոտ  0 տոկոս։  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երեւան-Մինսկ-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ժապարկուլովը։

Նա հայտնել է, որ մինուսում են գտնվում Ռուսաստանն ու Բելառուսը, ինչը կապված է այդ երկրներում գործարար ակտիվության սահմանափակման եւ նվազման հետ:

«Ղազախստանում գրանցվել է 3 տոկոս։ Բում է նկատվում Հայաստանում, որտեղ երկնիշ աճ է գրանցվել՝ մոտ 10 տոկոս։ Լավ աճ է նկատվում նաեւ Ղրղըզստանում»,-նշել է Ժապարկուլովը։

ԵՏՀ ներկայացուցիչը հավելել է, որ սահմանափակումների եւ արգելքների վերացումը թույլ կտա ակտիվացնել համագործակցությունը միության երկրների միջեւ: