2022 թվականի սկզբի իրադարձություններից հետո ազգային արժույթներով շրջանառությունը ԱՊՀ երկրներում մի քանի անգամ աճել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երեւան-Մինսկ-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ հայտարարել է Միջպետական բանկի փոխնախագահ Իգոր Չումկովսկին։

Նրա հավաստմամբ՝ ԱՊՀ երկրների միջեւ առեւտրում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը աճում է, առաջատար դիրքը զբաղեցնում է ռուբլին, աստիճանաբար աճում են շրջանառությունները նաեւ այլ արժույթներով: 

«Դա նշանակում է, որ շուկայի մասնակիցներն իրենց համար ավելի անվտանգ եւ հարմարավետ են համարում ազգային արժույթներով վճարումները»,-նշել է նա։