Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծես թե մեղմացրել է իր դիրքորոշումը Լեհաստանում ընկած հրթիռի ծագման վերաբերյալ։ Այժմ նա պնդում է, որ հետաքննություն է ընթանում, թեեւ նախօրեին հավաստիացրել էր, որ դա «ռուսական է», չնայած ՆԱՏՕ-ի եւ Վարշավայի կողմից հնչող հակառակ պնդումներին։

«Ես 100%-ով չգիտեմ, կարծում եմ, որ աշխարհը նույնպես 100%-ով չգիտի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ «վստահ է, որ դա ռուսական հրթիռ է», սակայն վստահություն է հայտնել նաեւ, որ Ուկրաինան ՀՕՊ համակարգ է կիրառել՝ ռուսական հրթիռակոծությունից պաշտպանվելու համար։ Նա հավելել է, որ իր զինվորական պաշտոնյաներն իրեն ասել են, որ պայթյունի վայրում գտնվող խառնարանի պատկերները հուշում են, որ այն չէր կարող առաջանալ բացառապես ուկրաինական զենիթահրթիռի մնացորդների պատճառով:

Հինգշաբթի վաղ առավոտյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով Զելենսկու մեղադրանքները, ասել էր, որ դա «ապացույց չէ»: