Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ֆրանսիական ավտոարտադրողների դեմ, հայտնում է Mehr-ը։

Իրանի արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Օմիդ Կալիբաֆը հայտարարել է, որ ֆրանսիացիների ոչ պրոֆեսիոնալ վարքագծի պատճառով վերջին տարիներին «մենք այլեւս թույլ չենք տա գրանցել պատվերները եւ ներկրել Renault, Peugeot, Citroen եւ այլ ֆրանսիական ավտոարտադրողների արտադրանքը»։

Կալիբաֆի խոսքով՝ Իրանը ֆրանսիական մեքենաների ներկրման համար թույլտվություն չի տվել եւ «մենք կենտրոնացած ենք միայն ճապոնական, չինական եւ  եվրոպական ավտոմեքենաների ներկրման վրա»։

Նա նշել է, որ Իրանի կառավարությունը եւ արդյունաբերության նախարարությունը պատժամիջոցներ են սահմանել ֆրանսիական ավտոարտադրողների դեմ նրանց վարքագծի համար եւ նրանց թույլ չեն տա պատժամիջոցների օգնությամբ ճնշոււմ գործադրել իրանական ավտոմոբիլային արդյունաբերության եւ շուկայի վրա։