Թուրքիայում ձերբակալվել են Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված եւս ութ կասկածյալներ, հաղորդում է A-Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։

Նշվում է, որ ֆիգուրանտները կասկածվում են ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու եւ նրանց թաքցնելու մեջ։ Հայտնի է, որ երկու ձերբակալվածներ ահաբեկչություն իրականացրած Սիրիայի քաղաքացի Ահքամ Ալ Բաշիրին օգնել են Սիրիայից անօրինական կերպով ներթափանցել Թուրքիայի տարածք։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դա ահաբեկչական գործողություն էր։ Պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ, տուժել ավելի քան 80-ը։