Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական վարչությունը ձերբակալել է Սպահանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներին, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Սպահանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման խոսնակը հայտնել է, որ ԻՀՊԿ ուժերը հայտնաբերել եւ ձերբակալել են ահաբեկչական խմբավորման անդամին, ով նոյեմբերի 16-ին քաղաքում սպանել է երկու զինվորների եւ մեկ ոստիկանի:

Ռուհոլլահ Հաքիմիֆարդը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորման մեջ են եղել մի քանի հայտնի գավառական ավազակներ, որոնք քրեական անցյալ ունեն։

Մամուլի քարտուղարը նշել է, որ ձերբակալվածների տներում խուզարկության ժամանակ առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազեն եւ սառը զենքեր։