Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է երկրի հյուսիսարեւմտյան սահմանների ամրացման մասին՝ ահաբեկչական խմբավորումների տեղաշարժը կասեցնելու համար, տեղեկացրել է Mehr գործակալությունը։

ԻՀՊԿ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել ուժեղացնել կորպուսի ցամաքային զորքերի «Խամզե Սեյեդ ալ-Շոխադա» ռազմակայանը անջատողական ահաբեկչական խմբերի տեղաշարժից հետո։ Նշվել է, որ տեղի բնակիչների օժանդակությամբ զինվորակաները մտադիր են ապահովել այդ տարածքների անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ։

ԻՀՊԿ-ի հրամանատարությունն ընդգծել է, որ իր համար տարածաշրջանի անվտանգությունը եւ տեղի բնակչության օրինապահությունը կարմիր գիծ են։ Զինվորականները նախազգուշացնում են զինված ավազակախմբերին եւ վարձկաններին՝ ոտնձգություններ չկատարել։