Tesla-ն հայտարարել է, որ  ծրագրային ապահովման սխալի պատճառով հետ է կանչում ԱՄՆ-ից  321 հազար Model 3 եւ Model Y էլեկտրական մեքենաները, հայտնում է The Verge-ը։

Tesla-ի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ խնդիրը կապված է հետեւի լուսարձակների հետ, որոնք կարող են սկսել «թարթել», ինչի արդյունքում միանում է անսարքինությունների հայտնաբերման համակարգը։

 ԱՄՆ-ի Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը պնդում է, որ լուսարձակների սխալ աշխատանքը օրվա մութ ժամերին կարող է ավելացնել ՃՏՊ-ի թիվը։

Tesla-ի հաղորդմամբ՝ տեղեկություններ չկան այն մասին, որ վերոնշյալ խնդիրը վթարների է հանգեցրել։ Նշվում է, որ ծրագրային սխալ ունեցող մեքենաները թարմացված օպերացիոն համակարգ կստանան, որով կուղղվի սխալը։

The Verge-ը նշում է, որ Tesla-ն 2022 թվականի ընթացքում տարբեր սխալների պատճառով արդեն 19-րդ անգամ է հետ կանչում իր էլեկտրական մեքենաները ։ Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ընկերությունը ղեկի ուժեղացուցիչի սխալ աշխատանքի պատճառով 40 հազար էլեկտրական մեքենա է հետ կանչել։