Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունը մտադիր է հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում Լորդերի պալատը (խորհրդարանի վերին պալատը) փոխարինել ընտրովի մարմնով, գրում է The Financial Times թերթը։

Հրատարակության տվյալներով՝ կուսակցությունը մտադիր է այդ կետը ներառել իր նախընտրական մանիֆեստում՝ «քաղաքականության նկատմամբ հանրային վստահության վերականգման շրջանակում»։

Առաջարկվող բարեփոխումները, որոնց մասին առաջինը հայտնել է The Observer-ը, պետք է թույլ չտան վարչապետներին՝ Լորդերի պալատում մարդիկ նշանակել: Փոխարենը լեյբորիստներն առաջարկում են խորհրդարանի վերին պալատի անդամներին ընտրել ուղղակի քվեարկությամբ, նշում է FT-ն։

Անգլիայի Լորդերի պալատը առաջացել է 14-րդ դարում եւ բաղկացած է եղել բացառապես խոշոր ֆեոդալներից՝ պերերից, որոնց տիտղոսները կարող են միայն ժառանգաբար փոխանցվել: Վերին պալատն իր ներկայիս անվանումը ստացել է 1544 թվականին, իսկ 1649 թվականին այն լուծարվել է հեղափոխական կառավարության կողմից։ 1660 թվականին այն վերականգնվել է։