Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի, հայտնում է ինդոնեզական Kompas թերթը։

Նշվում է, որ ավելի քան 100 մարդ այս պահին անհետ կորած է համարվում։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվն 700-ից ավելէ, ընդգծվում է, որ նրանց մեծ մասը ծանր վիճակում է։

Երկուշաբթի Ինդոնեզիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջակարտայից 74 կմ հարավ-արեւելք, օջախը՝ մոտ 5 կմ խորության վրա։

Խաղաղ օվկիանոսի ավազանում բեկման գծերի պատճառով Ինդոնեզիայում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ եւ ցունամիներ: 2004 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին խլեցին գրեթե 230 000 մարդու կյանք: