Նոյեմբերի 21-ին, ժամը 19։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այրվում է անասնակեր:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակունք գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։23-ին, մարվել՝  23:15-ին: Այրվել է մոտ 1700 հակ կուտակած անասնակեր: