Միացյալ Նահանգները եւ Եվրոպան կարող են մինչեւ 2030թ. կրճատել կախումը Չինաստանից էլեկտրամեքենաների կուտակիչների հարցում՝ ի հաշիվ ավելի քան 160 մլրդ դոլար նոր կապիտալ ներդրումների, տեղեկացրել է Financial Times-ը՝ հղում կատարելով  Goldman Sachs-ի կանխատեսմանը։

Goldman Sachs-ի վերլուծաբանների կարծիքով՝ պատրաստի մարտկոցների պահանջարկը հաջորդ երեքից հինգ տարիներին կարող է բավարարվել առանց Չինաստանի՝շնորհիվ հարավկորեական LG-ում եւ SK Hynix-ում ԱՄՆ ներդրումների։

Չինաստանի հետ մրցակցող երկրներին անհրաժեշտ կլինի 78,2 մլրդ դոլար կուտակիչների, 60,4 մլրդ դոլար բաղադրամասերի եւ 13,5 մլրդ դոլար լիթիումի, նիկելի եւ կոբալտի արդյունահանման, ինչպես նաեւ 12,1 մլրդ դոլար այդ նյութերը վերամշակելու համար։

Goldman-ի կանխատեսմամբ՝ կուտակիչների կորեական արտադրողների շուկայական բաժինը ԱՄՆ-ում երեք տարի հետո կավելանա մոտ 55 տոկոսով՝ 2021թ. 11-ի փոխարեն։

Ներկա պահին Չինաստանը գերիշխում է կուտակիչների արտադրությունում, ներառյալ հումքի արդյունահանումն ու վերամշակումը։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս գերիշխանությունը կարող է հաղթահարվել ի հաշիվ հովանավորչական քաղաքականության Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում՝ կուտակիչների այլընտրանքային քիմիայի համադրմամբ, որը պահանջում է կրիտիկականորեն կարեւոր հանքանյութերի նվազագույն քանակություն Չինաստանից։