Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերանորոգման եւ լուսավորության ծրագրի համար հատկացվել է ավելի քան 139 մլն դրամ (մոտ 345 հազար դոլար-խմբ.)։

Համապատասխան որոշումը նոյեմբերի 22-ին ընդունվեց Երեւանի ավագանու նիստում։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի պետք է աշխատանքներ տարվեն դրենաժային թունելի բետոնապատման ուղղությամբ։