Իրանը Ֆորդոյի օբյեկտում սկսել է ուրանի 60 տոկոսով հարստացումը՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի, գրում է Mehr-ը:

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել հակաիրանական բանաձեւին եւ խնդրել Թեհրանին համագործակցել այդ միջազգային մարմնի հետ՝ կապված Իրանի երեք չհայտարարագրված վայրերում հայտնաբերված ուրանի մասնիկների մասին հայտարարության հետ:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այդ քայլն անվանել է ոչ կառուցողական  եւ հայտարարել, որ գործակալության դիրքորոշումը կրկին քաղաքական չարաշահման է ենթարկվել, եւ Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի: