Նոյեմբերի 21-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ բնակավայրի փակ գերեզմանատանը հողային աշխատանք են կատարում, ինչը Հնությունների պահպանության կոմիտեի կողմից արգելված է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձորագյուղցի 48 և 65 տարեկան երկու տղամարդ «Պատմամշակութային արգելոց թանգարան» հանդիսացող հին գերեզմանոցի տարածքում շինարարական աշխատանք են կատարում, ինչի հետևանքով խախտվել էր պատմամշակութային թանգարանի արտաքին տեսքը և պատճառվել էր նյութական վնաս:

Վնասի չափը պարզվում է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: