Ասկերանի շրջան Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը։

«Դաշտերից դուրս ենք եկել, աշխատանքները դադարեցրել ենք, որովհետեւ կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ։ Վնաս չի եղել, ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարը նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հաճախ է կրակոցներ արձակում։

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ էր բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը: