Մեծ Բրիտանիայից ձկնորսը Ֆրանսիայի հյուսիսում ձկնորսության ժամանակ հսկա 30 կիլոգրամանոց «ոսկե» ծածան է բռնել, հայտնում է Sky News-ը։

Նշվում է, որ 43-ամյա ձկնորսի բռնած ձուկը կաշվենման ծածանի եւ կոի ծածանի խառնուրդ է: Բրիտանացին իր որսին Գազարիկ է անվանել։

Ձկնորսը հավելել է, որ մի քանի տարի է, ինչ գնում է Ֆրանսիա ձկնորսության, եւ գիտի, որ տեղի լճում բնակվում է «անորսալի ծածան», որին ոչ ոք ավելի քան երեք տարի չի կարողացել բռնել։ Բրիտանացին 25 րոպեում կարողացել է որսալ ծածանին։ Սակայն շուտով նրան նորից բաց են թողել լիճ։