Կոնվերս Բանկը սույն թվականի նոյեմբերի 22-ին մեկնարկում է արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի պարբերականությունը՝ կիսամյակային:

Կոնվերս Բանկի պարտատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ մոբայլ հավելվածի միջոցով, որտեղ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը: Հավելվածում հասանելի է նաև ամբողջ տեղեկատվությունը թողարկման մասին:

Մոբայլ հավելվածում պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի հավելվածի գլխավոր էջից մուտք գործել հայտերի բաժին՝ սեղմելով + նշանը, այնուհետև մուտք գործել «Կատարել ներդրում» էջ և հետևել հրահանգներին:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Ներկա պահին ՀՀ ֆոնդային բորսայում գնանշվում է բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմս:

Պարտատոմսերում ներդրումները, ի տարբերություն ավանդի, ազատված են հարկերից: Պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում ՝ մինչև դրանց մարման ժամկետը: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին,ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

1024x512.png (885 KB)