Երուսաղեմում երկու պայթյունների հետեւանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանցից երկուսի վիճակը ծանր է, տեղեկացրել է փոխքաղաքապետ Ֆլյոր Հասան-Նահումը։

«Երուսաղեմում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների՝ առավոտյան հնչած երկու պայթյունների հետեւանքով տուժել է 18 մարդ, երկուսը՝ լուրջ»,- գրել է փոխքաղաքապետն իր թվիթերյան օգտահաշվում։

Երուսաղեմում չորեքշաբթի պայթյուն է տեղի ունեցել ավտոբուսային կենտրոնական կայանի մոտ, առաջին պայթյունից շատ չանցած՝ տեղեկություն է ստացվել երկրորդի մասին, որը տեղի է ունեցել առաջինին մոտ, ավտոբուսում։