2023 թվականին կարող է պլատինի լուրջ դեֆիցիտ գրանցվել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով պլատինի շուկայում ներդրումների համաշխարհային խորհրդի (WPIC) կանխատեսումը։

Փորձագետները կանխատեսում են, որ այս տեսակի մետաղի պահանջարկը 2023 թվականին կաճի 19 տոկոսով (մինչեւ 7,77 միլիոն ունցիա)։ 

Հարավային Աֆրիկայի պլատին արտադրող ձեռնարկություններում (այդ մետաղի խոշորագույն արտադրողը) էլեկտրաէներգիայի խափանումները եւ տեխնիկական աշխատանքները կհանգեցնեն նրան, որ առաջարկը սահմանափակ կլինի, կարծում են WPIC-ում:

Հաջորդ տարի պլատինի շուկայում դեֆիցիտը կարող է լինել 303,000 ունցիա, հավելել է WPIC-ը։ Նույն թվականին առաջարկի ավելցուկ կնկատվի:

Դեֆիցիտը կանխատեսվում է նաեւ մեկ այլ մետաղի համար ։ Կանխատեսվում է, որ այս տարի արծաթի համաշխարհային պահանջարկը կաճի 16 տոկոսով՝ հասնելով 1,21 միլիարդ ունցիայի: