Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից:

«Հայցի առիթը նոյեմբերի 3-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա

Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են»,- նշել է նա:

Նշենք, որ հավանաբար խոսքը վերաբերում է նոյեմբերի 3-ին Աննա Մկրտչյանի ֆեյբուքյան լայվին, որը վերնագրված էր. «ալենի շնորհակալությունը, նիկոլի Սոչին և այլն»: