Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունը «միայն սկիզբն է», Անկարան վճռական է սահմանները պաշտպանելու հարցում, ասել է նախագահ Թայիփ Էրդողանը։

«Մեր սկսված գործողությունները մեր սահմանների անվտանգության ապահովման միջոցառումների միայն սկիզբն են»,- իշխող կուսակցության նիստում ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան իրավունք ունի «իր մասին հոգ տանել»։