Ինդոնեզիայում կրկնակի երկրաշարժի պատճառով սողանք է տեղի ունեցել եւ փակվել է մայրաքաղաք տանող ճանապարհը։ Այս մասին հաղորդում է Kompas.com պորտալը։

3,9 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել մոտավորապես 11։45-ին Չիանջուր շրջանում, որից հետո Չիանջուր-Ջակարտա ճանապարհը փակվել է։

Հաղորդվում է, որ սողանքի պատճառով  ժամանակավորապես դադարեցվել են 30 բնակիչների որոնումները, որոնք ենթադրաբար մնացել են փլվածքների տակ։ Բացի այդ փակված ճանապարհը դժվարացնում է երթեւեկությունը՝ ինչպես տուժողների, այնպես էլ փրկարարների։

Ներկայումս Ջակարտա ուղեւորվողների տեղաշարժը կատարվում է այլընտրանքային երթուղով։