Իրանը պառակտելու, ահաբեկչություն եւ քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով դավադրությունը ձախողվել է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է Press TV-ը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք վկայում են Իրանում ահաբեկչության եւ քաղաքացիական պատերազմի հրահրման եւ Իսլամական Հանրապետության փլուզման նպատակով դավադրության մասին։

«Մեզ պետք չեն Ամերիկան եւ Եվրոպան, որոնք ունեն մարդու իրավունքների ոտնահարման երկար պատմություն եւ մութ պատմություն Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության հավակնող ազգերի եւ երկրների շահագործման վերաբերյալ»,-ասել է նա։

Աբդոլլահիանը նշել է, որ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Ամերիկան եւ Իսրայելն իրադարձությունների եւ միջադեպերի ճիշտ ըմբռնում չունեն եւ այդ պատճառով «նյարդայնացնող դիտողություններ» են անում։

«Ես հստակ ասել եմ եվրոպացի պաշտոնյաներին, որոնք պնդում են, որ պաշտպանում են մարդու իրավունքները, որ Իրանում ոստիկանությունը ռազմավարական համբերություն եւ զսպվածություն Է ցուցաբերել վերջին անկարգությունների ժամանակ»,-հավելել է նա։ «Այն փաստը, որ ավելի քան 50 ուժայիններ սպանվել են ապստամբների կողմից տաք եւ սառը զենքի կիրառմամբ, եւ մեր անվտանգության հազարավոր պաշտպաններ վիրավորվել են, վկայում է ուժայինների՝ մարդու իրավունքներին նվիրվածության եւ զսպվածության մասին»,-նշել է Աբդոլլահիանը։