Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները թույլ իջնում են ԱՄՆ-ում այդ հումքի պաշարների, ինչպես նաեւ երկրում գործող հորատող սարքերի թվի ավելացման  մասին տվյալների հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,34 տոկոսով՝ մեկ բարելը 85,12 դոլար, WTI-ի հունվարյան ֆյուչերսներինը՝ 0,28 տոկոսով՝ 77,72 դոլար։

Նախօրեին հրապարակվել էին ամերիկյան Baker Hughes սպասարկող ընկերության տվյալները ԱՄՆ-ում գործող հորատասարքերի թվի մասին։ Մեկ շաբաթում՝ մինչեւ նոյեմբերի 23-ը, դրանց թիվն ավելացել է չորսով՝ 627 ագրեգատ։