Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է էներգետիկ նախագծերում ավելի քան 769 մլրդ դոլարի ներդրումների մասին։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բին Սալման Ալ Սաուդը, փոխանցում է «Աշ Շարք» հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ առաջիկա 10 տարում կպահանջվի 260 մլրդ ռիալ (69 մլրդ դոլար) ներդրում, որպեսզի իրագործվի բոլոր նախագծերի երեք քառորդը: Անհրաժեշտ կլինի նաեւ հզորություններ ստեղծել նավթի մատակարարումների համար ՝ օրական մինչեւ 13 մլն բարել արդյունահանման աճի ծրագրի իրականացման համար:

Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստվում են մեծացնել նավթամթերքների պահպանման հզորությունները Ջուբայլում, Յանբուում եւ Ռաս Էլ Հայրայում: Նախատեսվում է նաեւ Ռաս Էլ Հայրում նավթամթերքի մատակարարման նոր նավահանգիստ ստեղծել։