Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են անցած շաբաթ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ քննարկելու ռազմագերիների փոխանակման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նշվում է, որ բանակցություններն անցկացվել են ԱՄԷ-ի մասնակցությամբ, ընդ որում, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ ներկա չեն եղել։ 

Գործակալության աղբյուրի խոսքով՝ ռուսական կողմն առաջարկել է թույլատրել ամոնիակի արտահանումը՝ բանտարկյալներին փոխանցելու դիմաց։ Գործակալությանը հայտնի չէ, թե արդյոք առաջընթաց է գրանցվել հանդիպման ընթացքում։