Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիեւի պաշտոնական կայքին։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։