Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսել է Ուկրաինայի՝ որպես պետության ամբողջական ոչնչացումը այն դեպքում, եթե Կիեւը հրաժարվի խաղաղ բանակցություններից։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին, հաղորդում է «Пул первого»-ն։

«Ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է։ Ոչ, նրա համար չէ, որ ես ցանկանում եմ այս թեման բարդել Զելենսկու կամ Ուկրաինայի վրա։ Եթե նրանք չեն ցանկանում, որ մարդիկ մահանան, այն էլ մեծ թվով, եթե նրանք չեն ցանկանում ծանր, բարդ, դժվարին՝ պետք է կանգ առնեն, դադարեցնեն սա։ Որովհետեւ հետո լինելու է Ուկրաինայի ամբողջական ոչնչացումը», — ասել է Լուկաշենկոն։

Նա նաեւ հիշեցրել է, որ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ մահացել է  30 մլն մարդ։

«Ո՞վ է այսօր այդ մասին հիշում։ Բելառուսում եւ Ռուսաստանում, ու վեր՞ջ։ Այսինքն վերքերը սպիացել են», — ասել է նա՝ հայտարարելով, որ իր կարծիքով, իրավիճակը դեռ կարելի է  «շտկել»։

Ավելի վաղ Լուկաշենկոն կոչ էր արել դադարեցնել արյունահեղությունը Ուկրաինայում եւ խաղաղ բանակցություններ սկսել։ Նա երկրում կատարվող իրադարձությունները մոլեգնող տոռնադոյի հետ էր համեմատել։