Թուրքիայի կենտրոնական բանկը հինգշաբթի հիմնական տոկոսադրույքն իջեցրել է 1,5 տոկոսային կետով՝ մինչեւ 9 տոկոս։ Այս մասին ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերին տոկոսադրույքը նույնպես նվազեցվել էր՝ 12 տոկոսից մինչեւ 10,5 տոկոս։ Թուրքիայի կենտրոնական բանկի որոշումը համընկել է վերլուծաբանների մեծ մասի կարծիքի հետ, որոնք կարծում են, որ այն հետեւում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքին։ Նախագահը խոստացել էր ամեն ամիս իջեցնել տոկոսադրույքը։

ԿԲ հաղորդագրությունում ասվում է, որ  տոկոսադրույքի նվազեցման մասին որոշումը ընդունվել է՝ ելնելով նրանից, որ ընթացիկ դրույքաչափը համարժեք է՝ հաշվի առնելով համաշխարհային պահանջարկի ավելացող վտանգները, ինչի կապակցությամբ որոշվել է ավարտել տոկոսադրույքների նվազեցման ցիկլը, որը սկսվել էր օգոստոսից։

Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերին Թուրքիայում տարեկան ինֆլյացիան կազմել էր 83,45 տոկոս՝ մեկ ամիս առաջ գրանցված 80,21 տոկոսի համեմատ։