Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ «Սեւծովյան նախաձեռնության» իրականացման շարունակման հետ կապված առանձին հարցեր: