Գերմանիան չի խանգարում Եվրամիությանը՝ լուծել էներգետիկ ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը Handelsblatt օրաթերթին տված հարցազրույցում։

«Մենք ոչինչ չենք արգելափակում, բայց ես թերահավատորեն եմ վերաբերվում շուկայում ֆիքսված գնի սահմանաչափին, քանի որ այն կամ շատ բարձր կլինի  կամ շատ ցածր»,-ասել է նա։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել է բլոկի համար գազի գնի վերին շեմ սահմանել 275 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց։

Նման սահմանափակման գաղափարը պառակտում է առաջացրել ԵՄ երկրներւ շրջանում։