Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կհանդիպի Չիանստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Եվրոպան փորձում է որոշել Չինաստանի հանդեպ վերաբերմունքը ԱՄՆ-ի կողմից ճնշման ֆոնին։

ԵՄ եւ Չինաստանի առաջնորդները կքննարկեն գլոբալ մարտահրավերները, ինչպես նաեւ փոխադարձ շահ ներկայացնող հարցեր՝ «լարված աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրավիճակի ֆոնին»։

Այս ամսվա սկզբին Չինաստան է այցելել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել փոխգործակցել Պեկինի հետ։

Միեւնույն ժամանակ, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ջանքեր է գործադրել՝ դիմակայելու ԱՄՆ-ի ճնշմանը եւ հարթելու Չինաստանում չիպերի արտադրության սահմանափակումները։

Այնուհանդերձ, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ձգտում են միասին աշխատել՝ հակազդելու նրան, ինչը նրանք անվանում են «ոչ շուկայական քաղաքականություն», գրում է Bloomberg-ը բարձր մակարդակով բանակցությունների նախաշեմին։

Հոկտեմբերին ԵՄ անդամ պետությունները Չինաստանի հետ հարաբերությունների ռազմավարական քննարկում են անցկացրել, ընդ որում, որոշ առաջնորդներ կոչ են արել ուշադրություն հատկացնել որպես «համակարգային մրցակից» Չինաստանի դերին։